1638 դիտում
13:49 26-03-2015
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից համապատասխան ծառայությունների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորում ապահովելու համար: Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
ՀՀ կառավարությունն հաստատել է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները և դրանց շահագործման համար օգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները: Դրանց անհրաժեշտությունը թելադրված է այն հանգամանքով, որ մինչև 2016թ. հունվարի 1-ը, երբ կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ները, կիրառվելու են հները:
Գործադիրը ինկասացիոն ծառայության մատուցման գործունեության արտոնագրի պահանջների կամ պայմանների պահպանման վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Որոշման ընդունումը նպատակ ունի ապահովել ոլորտին վերաբերող երեք նախկին որոշումներով սահմանված պահանջների կատարումը՝ նպաստելով ոլորտի կարգավորմանը և առկա խնդիրների վերացմանը:
Կառավարությունը սահմանել է հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերի՝ ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը, հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերին ներկայացվող պահանջները:
Նմանատիպ նյութեր
3603 դիտում
09:19 24-09-2016
Բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում կարող է սկսվել. «Հայկական ժամանակ»
2877 դիտում
09:14 29-06-2019
Սեփականության վերաբաշխում․ Երևան-Արմավիր երթուղային միկրոավտոբուսները 6 օր է՝ չեն գործում․ «Ժամանակ»
Այս բաժնից
631 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
649 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները