3558 դիտում
09:19 24-09-2016
Բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում կարող է սկսվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։
Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում և մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։
Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ։ Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ։ Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների և հետևաբար առայժմ մեծ անհանգստության չեն պատճառում։ Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք չեն ավարտվել զանգվածային վերաբաշխումներով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
09:14 29-06-2019
Սեփականության վերաբաշխում․ Երևան-Արմավիր երթուղային միկրոավտոբուսները 6 օր է՝ չեն գործում․ «Ժամանակ»
1575 դիտում
13:49 26-03-2015
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2015թ. պետբյուջեում
2429 դիտում
10:31 29-07-2016
Երկրի տնտեսական ռեսուրսները կենտրոնացել են խոշոր բիզնեսի ձեռքում. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»