ԱՄՆ-ն կհասնի Իրանի հետ միջուկային հարցով համաձայնագրի ստորագրմանը. Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն գնով հասնել իրանական միջուկային խնդրի կարգավորման համաձայնագրի ստորագրմանը:
«Նախագահը կրկնեց, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի հետ համապարփակ պայմանավորվածությունների ձեռքբերման վրա, որոնք էլ թույլ չեն տա Իրանին ստանալ միջուկային զենք»,-նշված է Սպիտակ Տան տարածած հաղորդագրության մեջ: