1376 դիտում
08:41 25-03-2015
ՀՀ կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ Կառավարությունը մտադիր է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային հերթական տարածքը տալ: Թերթին հայտնի է դարձել, որ համապատասխան համաձայնագրի նախագիծն ընդգրկված է ՀՀ Կառավարության մարտի 26-ի նիստի օրակարգում: Ըստ այդմ, նախատեսվում է ռուսական կողմին տալ համար 9 ռազմավանի կից տարածքը, որը գտնվում է Գյումրիի Լալայան փողոցում:
Մասնավորապես, խոսքը գնում է Գյումրիում գտնվող «ռուսական եկեղեցու» զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի, դրան հարակից Լալայան 173/3 հասցեի հողամասի (դրանում առկա շենք-շինություններով հանդերձ) մասին: Ի դեպ, համաձայնագրից եւ կից հավելվածներից հասկանալի չի դառնում, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում: Հայտնի է միայն, որ այս փաստաթղթով ռուսական ռազմաբազան Հայաստանում ունի թվով 22 ռազմավան, որոնցից 10–ը տեղակայված են Գյումրիում, իսկ 9–ը՝ Երևանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
10745 դիտում
11:15 06-10-2015
Ահաբեկիչներն առաջին անգամ հարվածել են Սիրիայում ռուսական ռազմաբազային
1929 դիտում
09:18 27-08-2019
Կառավարությունը մտադիր է թույլ տալ հողի բերրի շերտի վաճառքը. «Ժամանակ»
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1840 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»