Չինաստանում մահապատժի են ենթարկել կայարանում կազմակերպված մարդկանց սպանդի հանցակիցներին
Չինաստանում տեղի ունեցած դանակներով մասսայական հարձակման 3 հանցակիցները մահապատժի են ենթարկվել: Նշենք, որ 2014 թ-ի մարտի սկզբին մի խումբ հանցագործներ դանակներով մտել էին երկրի հարավում գտնվող Կունմին քաղաքի ավտոկայաններից մեկը և դանակահարել էին 31 մարդու, վիրավորել էր ավելի քան 100 մարդ:
Հայտնի է, որ դատապարտվածները անձամբ չեն մասնակցել այդ հարձակմանը. ոստիկանությունը նրանց ձերբակալել էր դեպքից երկու օր առաջ, բայց դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ահաբեկչության և սպանության կազմակերպման համար:
Կունմինի դեպքը ցնցել էր Չինաստանի բնակչությանը: Ըստ իշխանությունների՝ այդ սպանությունը կազմակերպել են Սինցզյան-ույգուրական ինքնավար շրջանի անջատողականները: