Լոնդոնում գտել են չպայթած կես տոննա կշռով ռումբ
Լոնդոնում գտնվող Թաուերյան կամրջի շրջակա բնակիչներին տարհանել են, քանի որ կամրջի մոտակայքում գտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած և չպայթած ռումբ: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ այդ ռումբը կշռում է 1000 ֆունտ՝ մոտ 450 կգ:
Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է, որ «խնդիրը դժվար թե մեկ օրում արագ լուծում ստանա»: