ՌԴ ԱԻՆ-ում հերքել են Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան լուրը
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Բայկալ լճում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու խեղդվելու մասին: Լուրը Facebook-ի իր էջում հաստատել է ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Նեստոր Շուֆրիչը: Ուկրաինացի պատգամավոր Անտոն Գերասչենկոն ևս հաստատել է Վիկտոր Յանուկովիչ կրտսերի մահվան լուրը:
Միաժամանակ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունում հերքել են այս լուրը` նշելով, որ Բայկալում իսկապես վթար է տեղի ունեցել, սակայն ջուրն ընկած մեքենայի մեջ Վիկտրոր Յանուկովիչ անվամբ մարդ չի եղել:
Վթարի զոհ է դարձել 1981թ-ին ծնված Վիկտոր Դավիդով անվամբ տեղի բնակիչ: Վիկտոր Յանուկովիչ կրտսերը նույնպես ծնվել է 1981 թ-ին: Հայտնի է, որ նրա մայրական կողմի տատիկի ազգանունը Դավիդովա է:
Հստակ տեղեկություն չկա, որ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը կարող էր Ռուսաստանում գտնվել Վիկտոր Դավիդով անվան տակ: Միաժամանակ հաղորդվում է, որ նա կարող էր փոխել ազգանունը` հնարավոր հետապնդումներից խուսափելու նպատակով: