1682 դիտում
13:31 04-03-2014
Յանուկովիչի մահվան լուրը հերքվել է
Դոնի Ռոստովի շրջանի սրտաբանական կենտրոնի տնօրինությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցների տարածած Վիկտոր Յանուկովիչի մահվան մասին լուրը։ Այս մասին գրում է Rosbalt լրատվական գործակալությունը:
«Վիկտոր Յանուկովիչը երբեք չի բուժվել մեր հիվանդանոցում։ Այդ մարդն երբեք այստեղ չի եղել»,֊ հայտնել է հիվանդանոցի գլխավոր սրտավիրաբույժ Ալեքսանդր Դյուժիկովը։
LifeNews պարբերականը ընդգծում է, որ այդ լուրը չեն հաստատել նաև Դոնի Ռոստովի Ուկրաինայի դեսպանատանը։
Հիշեցնենք, որ այսօր ուկրաինական մի շարք ԶԼՄ֊ներում Ռոստովի հիվանդանոցում Յանուկովիչի մահանալու մասին լուրեր էին շրջանառվում։ Լուրը տարածել է «Եվրամայդան»֊ի ակտիվիստ Միխայիլ Լեբեդը, ով ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վիկտոր Յանուկովիչը սրտի կաթվածից մահացել է։
Նմանատիպ նյութեր
1441 դիտում
12:31 23-03-2015
ՌԴ ԱԻՆ-ում հերքել են Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան լուրը
2945 դիտում
09:06 19-03-2021
«Արտահերթ ընտրությունների անցկացման լուրը ուղղակի խլացրեց Ատոմակայանի հնարավոր փակման լուրը…». Վահե Գրիգորյան
Այս բաժնից
1429 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1084 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1375 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը