211652_close_icon
views-count18879 դիտում article-date 10:47 22-03-2015

Երեւանում կին-վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, Wolksvagen-ով բախվել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Wolksvagen Jetta մակնիշի 35 TՍ 061 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Երեւանի բնակիչ, 28-ամյա Հասմիկ Մկրտչյանը՝ «Ռիցար» հյուրանոցային համալիրի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր