211652_close_icon
views-count6950 դիտում article-date 14:28 21-03-2015

Շառլ Ազնավուրն ընթրիքի է հրավիրել ֆրանսերեն երգող ռուս թոշակառու կնոջը. տեսանյութ

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը բացառիկ հարցազրույց է տվել Ren TV-ի հեռուստաալիքին, որում Մոսկվայի գետնանցումներից մեկում ֆրանսերեն երգը կատարող 73-ամյա ռուս կնոջը՝ Լիդիա Իվանովնային, համեմատում է Էդիտ Պիաֆի հետ: Տեսագրությունը դիտած Շանսոնյեին այնքան է դուր եկել Լիդիա Իվանովնայի կատարումը, որ հրավիրել է նրան իր համերգին, իսկ հետո՝ ընթրիքի: «Եթե այդ երգը կատարեր 18 տարեկան աղջիկ, դա լրիվ նորմալ է, սական տատիկը, ով նույնիսկ ֆրանսերեն չգիտի... ու անգիր գիտի բոլոր երգերը... Ես ոչ միայն նրան ուզում եմ իմ համերգին հրավիրել Մոսկվայում, այլ նաև ընթրիքի: Նա իսկական Էդիտ Պիաֆ է»,-ասել է մեծն երգիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր