4188 դիտում
20:49 01-10-2018
Շառլ Ազնավուրն օրինակելի է որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր. ՍերԺ Թանկյան
Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ս. Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ես փորձում եմ շատ չափսոսալ այս կյանքում: Բայց այսօր ես ունեմ մեկ ափսոսանք: Երբեք չեմ հանդիպել այս անհավատալի մարդուն: Նա ոգեշնչեց աշխարհին իր երաժշտությամբ ու ֆիլմերով և դարձավ յուրօրինակ օրինակ, թե ինչպես կարող ես դառնալ մեկ երկրի մեծ քաղաքացի, օգնել ուրիշներին:
Նա օրինակելի է ինձ շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալ: Մենք բոլորս կարոտելու ենք ձեզ, պարոն Ազնավուր: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է նա:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Նմանատիպ նյութեր
2616 դիտում
10:45 29-07-2015
«Ոտքի, Հայաստան» խմբակը ունի այնքան քիչ ակտիվիստ, որ յուրաքանչուր փողոցին մեկական ակտիվիստ չի հասնի. «Իրավունք»
1673 դիտում
13:56 06-02-2014
Շառլ Ազնավուրն իր ծննդյան 90-րդ տարեդարձը կնշի Գերմանիայում
6758 դիտում
14:28 21-03-2015
Շառլ Ազնավուրն ընթրիքի է հրավիրել ֆրանսերեն երգող ռուս թոշակառու կնոջը. տեսանյութ
Այս բաժնից
604 դիտում
17:22 19-05-2024
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
622 դիտում
17:06 19-05-2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Հանրապետության hրապարակում կներկայացվի «Փայլոու» մյուզիքլը