211652_close_icon
views-count23821 դիտում article-date 10:08 21-03-2015

Խոշոր ավտովթար Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին. մեքենաները «ճակատ-ճակատի» բախվել են իրար. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Վարդան Պետրոսյանի վարած Վազ 21010 մակնիշի 34 AM 409 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Մակիչ Շահիջանյանի վարած Վազ 2170 մակնիշի 50 ՍՕ 077 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Վ. Պետրոսյանի ուղևոր՝ 37-ամյա Շողիկ Ստեփանյանն ու Մ. Շահիջանյանի ուղևոր՝ 31-ամյա Աբրահամ Վերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից 2-ին տեղափոխել են Երևան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Պետրոսյանի և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Մ. Շահիջանյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մյուս ավտոմեքենային: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր