211652_close_icon
views-count17685 դիտում article-date 18:14 20-10-2015

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ն ու բեռնատար Газель-ը «ճակատ ճակատի» բախվել են իրար. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն 3-րդ կմ հատվածում գազի լցակայանի դիմաց բախվել են Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Սերգո Շահնազարյանի վարած Opel մակնիշի 34 QV 994 համարանիշի և Газель մակնիշի 34 NA 476 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 1-ին հիվանդանոց են տեղափոխել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, իսկ 2-ին օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը: Հարվածի հետևանքով Газель-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհի նշանի սյունը: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի և Նոր Հաճնի օպերատիվ խմբերը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Նարեկ Մենդիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում Газель-ի վարորդը պատմում էր, որ Opel-ը բախվել է Камаз մակնիշի բեռնատարին, որից հետո բախվել է իր ավտոմեքենային: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր