Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնել է Ավստրալիա
Մարտի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով մեկնեց Ավստրալիա:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի, ավստրալահայ տարբեր կառույցների՝ կուսակցությունների, բարեգործական կազմակերպությունների, կանանց, երիտասարդական միությունների, գործարար շրջանակների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, այցելություններ հայկական վարժարաններ, մշակութային կենտրոններ, եկեղեցիներ, հարցազրույցներ հայալեզու լրատվամիջոցներին։
Մարտի 22-ին նախարար Հ. Հակոբյանը կմասնակցի և խոսք կասի Սիդնեյի նավահանգստում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հայ համայնքի կազմակերպած «Հայկական փառատոնի» բացմանը, որին ներկա կլինեն հազարավոր այցելուներ: Փառատոնի շրջանակում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Զարուհի Բաբայանի և Համլետ Գևորգյանի համերգը:
Նախատեսվում է նախարարի այցը մայրաքաղաք Կանբերա՝ պետական-քաղաքական գործիչների հետ հանդիպելու նպատակով: