211652_close_icon
views-count1536 դիտում article-date 20:26 19-03-2015

Այգեպատում կանանց միամսյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում

Արարատի մարզի Այգեպատ համայնքի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը և ավագանու անդամները կանանց նվիրված միջոցառումը սկսեցին դպրոցից: Նրանք ուսուցչական կոլեկտիվին շնորհավորեցին մարզպետի և իրենց անունից, նվիրեցին արժեքավոր նվերներ: Գյուղապետարանի հանդիսությունների սրահում հյուրընկալվեցին 91 կանայք: Մորը նվիրված երաժշտության հնչյունների ներքո նրանք տեղ զբաղեցրին տոնական սեղանների շուրջ: Գյուղապետը, բացելով միջոցառումը, շնորհավորեց կանանց և ասաց, որ մեծ է նրանց ներդրումն Այգեպատ համայնքի զարգացման, առաջընթացի գործում, որի հիմքը դրել են նրանց մայրերը: Մշակույթի տան «Նարե» պարային համույթն օրը հագեցրեց իր տոնական ելույթներով: Դպրոցականներն ասմունքեցին Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի` մորը, կնոջը, բնությանը նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև մեջբերեցին ժողովրդական բանահյուսությունից մորը, կնոջը նվիրված ասույթներ, թևավոր խոսքեր: Տոնի կապակցությամբ կանայք ևս հանդես եկան ժողովրդական երգերի կատարումներով: Օրը ավարտվեց 91 կանանց արժեքավոր նվերներ և ծաղիկներ ընծայելով: Գյուղապետը չի սահմանափակվում այս միջոցառումով: Այգեպատում ապրում են 80-ն անց 40 կանայք, որոնց նա պատրաստվում է շնորհավորել ապրիլի 7-ին:

Նմանատիպ նյութեր