Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի համատեղ նախաձեռնությամբ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացել է տոնական համերգ` նվիրված Կանանց տոնին:
Մինչ տոնական համերգի մեկնարկը, միջոցառումը նշանավորվել է թատրոնի շենք մտնող կանանց ծաղիկներ նվիրելու և գարնանային զարթոնքը խորհրդանշող Կանանց տոնը շնորհավորելու գեղեցիկ արարողությամբ:
Տոնական համերգի ընթացքում ժողովրդական երգերի կատարումներով և ժողովրդական նվագախմբի նվագակցությամբ հանդես են եկել Սևակ Ամրոյանը, Մերի Վարդանյանը, Սմբատ Խալաթյանը, այլ երգիչ-երգչուհիներ: