211652_close_icon
views-count1329 դիտում article-date 16:45 15-03-2014

Համերգային տոնական միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին. ֆոտոշարք

Մայրաքաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանի, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին ներկա է գտնվել կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը: ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանաց ու աղջիկներին: Ներկաներին կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները: Միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ, մեկ հարց-մեկ պատասխան ձևաչափով, միջոցառմանը ներգրավվել են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, ովքեր, օգտվելով հերթական առիթից, իրենց մաղթանքներն են հղել բոլոր հայ կանանց ու աղջիկներին՝ ցանկանալով նրանց երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր