Արտակարգ իրավիճակ Երևանում. Պետական համալսարանում հրշեջներն ու հատուկ խմբերը պայթուցիկ սարք են որոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ալեք Մանուկյան 1 հասցեում՝ ԵՊՀ-ի Ֆիզիկայի ֆակուլտետում, ռումբ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին համալսարան են ժամանում մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները, որպեսզի պարզեն՝ ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:
***
15:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ փրկարարները և ոստիկաններն ավարտել են որոնողական աշխատանքները: Պարզվել է, որ ահազանգը կեղծ էր. ֆիզիկայի ֆակուլտետի շենքում ռումբ չի հայտնաբերվել: