Օրանգուտանները կարող են մտածված փոխել իրենց ձայնը. գիտնականներ
Journal of Experimental Biology բրիտանական գիտական թերթում հրապարակվել է այն մասին, որ ըստ գիտնականների կողմից արված հետազոտության՝ մարդանման կապիկները կարող են մտածված փոխել իրենց ձայներանգը:
Հետազոտության հեղինակները համոզված են, որ այն կենդանիները որոնց հետևել և ուսումնասիրել են, ձեռքերը դրել են բերանին այնպես, որ ձայնը հնչի ավելի բարձր, իսկ ձայներանգն՝ (տոնը) ավելի ցածր: Ներկայումս նման պահվածքը բացատրելու համար գիտնականները փորձում են ապացուցել իրենց վարկածը:
Այս ամենը հասկանալու իմաստն այն է, որ օրանգուտանները նմանակում են ավելի մեծ գորիլաների ձայնին, որպեսզի վախեցնեն իրենց հանգիստը խանգարողներին: Գիտնականները կարծում են, որ եթե այս ենթադրությունները հաստատավեն, ապա դա մեծ նշանակություն կունենա հասկանալու, թե ինչպես է զարգացել մարդկային խոսքը: