11276 դիտում
11:25 16-03-2015
Բերդիկ գյուղում՝ տան տանիքում ինքնասպան եղած 19-ամյա ուսանողը տեսողության հետ կապված խնդիրներ ուներ
Օրեր առաջ Արարատի մարզի Բերդիկ գյուղի տներից մեկի տանիքում կախված վիճակում հայտնաբերված 19-ամյա Հ. Մ.-ն ընտանիքի կրտսեր որդին էր: Նա իրենից մեծ 1 եղբայր և 1 քույր ունի: Ընտանիքի անդամները գյուղատնտեսությամբ են զբաղվում: Այդ մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդիկի գյուղապետ Ալբերտ Բաղդասարյանը:
Վերջինս փոխանցեց, որ երիտասարդը պետք է զորակոչվեր բանակ, սակայն աչքերի հետ խնդիր ունենալու պատճառով տարկետում էր վերցրել: Ինչ վերաբերում է ինքնասպանության պատճառներին, գյուղապետը նշեց, որ այս պահին որևէ վարկած չի շրջանառվում:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/15/46222/]Գ. Շամշյանը հայտնել էր[/url], որ մարտի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ Բերդիկ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի կախված դի կա:
Նշված գյուղ էր ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ: Պարզվել էր, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Հ. Մ.-ն մարտի 13-ին՝ ժամը 18:00-ից մինչեւ մարտի 14-ի 20:00-ի սահմաններում տան տանիքից ինքնասպանության նպատակով կախվել էր:
Փաստի առթիվ քննիչ Ս. Ատոմյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ինքնասպանություն գործած երիտասարդը սովորում էր «Գլաձոր» համալսարանում:
Նմանատիպ նյութեր
30298 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան