211652_close_icon
views-count2658 դիտում article-date 11:06 16-03-2015

Ձայների ի՞նչ հարաբերակցությամբ է Արմավիրի քաղաքապետը վերընտրվել

Արմավիրի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է և քվեաթերթիկ է ստացել 9246 ընտրող, կողմ է քվեարկել 8169, դեմ՝ 810 ընտրող: Քվեաթերթիկներից 265-ը անվավեր է ճանաչվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Ավելացրեց, որ սրանք դեռևս նախնական տվյալներն են: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/15/46267/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ երեկ՝ մարտի 15-ին կայացած ընտրություններում Ռուբեն Խլղաթյանը ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում: Էլ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռ. Խլղաթյանը մրցակիցներ չուներ. ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը , ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին՝ Արտակ Գեւորգյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը: Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, սակայն նրան ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ ինքնաառաջադրվել է: Նա 2004 թվականից զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր