211652_close_icon

Քարաթափում՝ Վարդենյաց լեռնանցքում

views-count2737 դիտում article-date 15:10 15-03-2015
Այսօր ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհին (Վարդենյաց լեռնանցքում)` «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3-4 տ), ինչից ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները սահմանազատել են տարածքը, «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհից, որը դարձել է ամբողջովին երթևեկելի:

Նմանատիպ նյութեր