«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Մարտի 14-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ-130» մակնիշի 33 UP 018 պ/հ (վարորդ` Մ. Շ.) բեռնատարը: