211652_close_icon
views-count3260 դիտում article-date 16:47 13-03-2015

Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում անց է կացվելու դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա-2015» ամենամյա օլիմպիադան

Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանում և ՀՀ բոլոր մարզերում անց է կացվելու դպրոցականների «ԵՊՀ օլիմպիադա-2015» ամենամյա օլիմպիադան: Ժամը 10:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում լրագրողներին կդիմավորի ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը: Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն: Ամենամյա օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից մասնակցում է 2-3 աշակերտ: Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Նմանատիպ նյութեր