slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեծ Պարնի գյուղում 22-ամյա երիտասարդ է կախվել. համագյուղացիները կարծում են, որ նա հավանաբար հոգնել էր իրեն բաժին հասած դաժան կյանքից
211652_close_icon

Մեծ Պարնի գյուղում 22-ամյա երիտասարդ է կախվել. համագյուղացիները կարծում են, որ նա հավանաբար հոգնել էր իրեն բաժին հասած դաժան կյանքից

views-count19060 դիտում article-date 15:29 23-03-2015
Մեծ Պարնի գյուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 22-ամյա Արսեն Ասատրյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեծ Պարնիի գյուղապետ Գագիկ Պալյանը: Գյուղապետը պատմեց, որ տղան շատ հարգված եւ սիրված է եղել համագյուղացիների կողմից: Նրա հայրը տարիներ առաջ նրանց լքել է, հետո՝ մահացել: Սոցիալական վատ պայմաններից դրդված՝ մայրը քրոջը հանձնել է մանկատուն, սակայն չափահաս դառնալուց հետո աղջիկը վերադարձել է ընտանիք: Արսենը համագյուղացիների հողերն է փորել, խոտերը բարձել, թափել եւ այլ նմանատիպ աշխատանքներ կատարել՝ տունը պահելու համար: Համագյուղացիներն ասում են, որ տղան մինչեւ այդ նման փորձեր չի արել, տարօրինակություններ չի ունեցել: Կարծում են, որ պատճառը կարող է սոցիալական ծանր վիճակը լինել: «Ինքը տարօրինակություն չի ունեցել՝ ի տարբերություն քրոջը: Քույրը, օրինակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Կարող է գնա հարեւանի շան դեմի կերը վերցնի, ուտի: Սիրած աղջիկ էլ չի ունեցել, որ մերժված սիրո պատճառով նման քայլի դիմեր: Չգիտենք, գուցե տղան հոգնե՞լ էր այդ դաժան կյանքով ապրելուց եւ ընտանիքի տանջանքին հետեւելուվ,- ավելացրեցին համագյուղացիները՝ նշելով, որ մոր եւ քրոջ հետ ապրում էին տնակային պայմաններում: Տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նա գրություն եւս չի թողել:

Նմանատիպ նյութեր