211652_close_icon

Սկզբում զինյալները բեմադրել են պատանդների մահապատիժները. ԻՊ նախկին զինյալ

views-count2438 դիտում article-date 13:33 11-03-2015
Իսլամական պետություն խմբավորման նախկին զինյալը Sky News-ին տված հարցազրույցում պատմել է, որ սկզբնական շրջանում զինյալները բեմադրել են պատանդների մահապատիժները` հույս ունենալով այդ տեսանյութերով վախեցնել Արևմուտքին և ստիպել դադարեցնել "Իսլամական պետության" դիրքերի ռմբակոծությունները: Սակայն երբ ահաբեկիչները հասկացել են, որ միջազգային կոալիցիան չի նահանջի, նրանք սկսել են իսկապես սպանել պատանդներին: Նա նաև հաստատել է, որ խմբավորման հայտնի դահիճը, որը հայտնի է Ջիհադիստ Ջոն անունով, իսկապես Լոնդոնի նախկին բնակիչ Մուհամեդ Էմ-Վազին է: Նախկին զինյալի խոսքով, հենց նրան են վստահվում օտարերկրացիների մահապատիժները:

Նմանատիպ նյութեր