Արգենտինայում բախվել են 2 ուղղաթիռ. 10 զոհ
Արգենտինայում 2 ուղղաթիռի բախման զոհ է դարձել ռեալիթի շոուի 10 մասնակից, այդ թվում` 8 ֆրանսիացի և 2 արգենտինացի: Նրանք ուղևորվում էին էքստրեմալ ռեալիթի շոուի նկարահանումներին:
Ողբերգության պատճառներն առայժմ անհայտ են: Օդերևութաբանների տվյալով, այդ օրը եղանակը բարենպաստ է եղել: