211652_close_icon
views-count885 դիտում article-date 10:50 08-02-2014

Խոշոր ավտովթար` Արգենտինայում. կա 17 զոհ

Արգենտինայի արևմտյան մասում ՃՏՊ է տեղի ունեցել: Միմյանց են բախվել բեռնատարն ու ավտոբուսը, որի հետևանքով ավելի քան 17 մարդ է մահացել, հայտնում է BBC-ն: Ըստ ականատեսների խոսքերի, ավտոբուսը բրազիլական պետհամարանիշերով էր, որում 30 ուղևոր է եղել: Հավանաբար վթարի պատճառն արագության գերազանցումն էր: Մեքենաների բախման ժամանակ հրդեհ է բռնկվել, և շատ ուղևորներ չեն հասցրել ավտոբուսից դուրս գալ:

Նմանատիպ նյութեր