Եգիպտոսում պայթյուն է եղել. տուժել է 25 ոստիկան
                        Եգիպտոսի Հյուսիսային Սինայ կոչվող  շրջանում պայթյուն է եղել: Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունի արդյունքում 25 ոստիկան վնասվածքներ է ստացել: 
Պայթյունը տեղի է ունեցել այս առավոտ Էլ-Արիշ քաղաքում՝ ոստիկանական ստորաբաժանումներից մեկի մոտ: Ըստ տեղական իշխանությունների՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
 
Դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

