Եգիպտոսում պայթյուն է եղել. կա 2 զոհ
                        Եգիպտոսի հարավում գտնվող Ասուան քաղաքում ինքնաշեն ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, 6-ը վնասվածքներ են ստացել: 
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ ռումբը տեղադրված է եղել ոստիկանության տեղական բաժանմունքներից մեկում: Վիրավորների  թվում մեկ ոստիկան կա: 
Ի դեպ՝ պայթյունի վայրից ոչ շատ հեռու՝ Նեղոսի ափին մզկիթ կա: 
Այլ մանրամասներ դեպքի մասին չեն հաղորդվում: 
Նշենք, որ վերջին շրջանում Եգիպտոսի ուժային կառույցների վրա հաճախ են հարձակումներ լինում: Ավելի լարված իրավիճակ է հյուսիսում գտնվող Սինայի թերակղզում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

