Աշխարհում 620 մլն կին իրեն երջանիկ է համարում. Հայաստանը դժբախտ կանայք ունեցող երկրների ցուցակում է. սոցիոլոգներ
Ամերիկյան Gallup սոցիոլոգիական կենտրոնի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ աշխարհում 2 նլրդ-ից ավելի կանանցից շուրջ 620 միլիոնը իրեն երջանիկ է համարում: Մնացածը գտնում են, որ կամ պայքարում են ավելի բարեկեցիկ կյանքի համար, կամ պարզապես տառապում:
Սոցիոլոգների խոսքով՝ այս ցուցանիշը գրեթե չի փոխվել վերջին 10 տարիներին:
Հարցումների համաձայն՝ առավել երջանիկ կանայք ապրում են Իսլանդիայում, Շվեդիայում, Դաբիայում, Ֆինլանդիայում և Կանադայում:
Իսկ առավել դժբախտ կանայք ապրում են Հայաստանում, Աֆղանստանում, Հունաստանում և Ուկրաինայում: