Քերրին ու Զարիֆը մարտի 15-ին բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում. Պետդեպ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մարտի 15-ին Շվեյցարիայում երկկողմ հանդիպում կանցկացնեն: Այս մասին իրանական IRNA գործակալության տարածած տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
«Պետքարտուղարը հանդիպում կանցկացնի «5+1» խմբի բանակցությունների շրջանակներում: Առաջիկայում մենք կորոշենք՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որոնք պետք է լինեն ոչ միայն տեխնիկական, այլ նաև քաղաքական բնույթի»,-նշել է Փսակին: