211652_close_icon
views-count1203 դիտում article-date 10:19 03-10-2015

Ջոն Քերրին ու Մոհամադ Զարիֆը Նյու Յորքում կրկին քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում հերթական հանդիպումն են անցկացրել, հաղորդում է Ria Novosti-ն: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է. «Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, որ երկուսն էլ գտնվում են Նյու Յորքում, պետքարտուղար Ջոն Քերրին և արտգործնախարար Մոհամադ Զարիֆը կրկին հանդիպել են, որպեսզի քննարկեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքի գործողությունների համատեղ պլանի իրագործումը»,-նշել է Քիրբին: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընդհատել էր այցը Նյու Յորք և վերադարձել Թեհրան, քանի որ պետք է ժամաներ Մեքքայում հաջի ժամանակ առաջացած հրմշտոցից զոհված 300-ից ավելի իրանցի ուխտավորների դիերը տեղափոխող օդանավը:

Նմանատիպ նյութեր