211652_close_icon
views-count3095 դիտում article-date 16:29 09-03-2015

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ: Իր ողջ կյանքի ընթացքում Ալեքսան Կարապետյանը պետական շինարարության ու երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցն էր` մարդկային եւ մասնագիտական բարձր որակների շնորհիվ վաստակելով արժանապատիվ հեղինակություն եւ հարգանք: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եւ վշտակցում եմ Ալեքսան Կարապետյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գործընկերներին եւ կուսակիցներին»:

Նմանատիպ նյութեր