Անձամբ եմ կարդացել Ամուլսարի հետ կապված ինձ ուղղված բոլոր նամակները․ Նիկոլ Փաշինյան. tert.am
Վարչապետ ընտրված ժամանակից Ամուլսարի հարցն այն միակն է, որի հետ կապված ինձ ուղղված նամակներն անձամբ եմ կարդում: Այսօր Ջերմուկում իր ելույթում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
[url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Jermuk/3077430]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ նա շեշտեց՝ այսօրվա ՀՀ-ում ժողովրդի ձայնը չի կարող անտեսվել:
«Ինչպես անցած տարի եմ հայտարարել, այդպես էլ այսօր եմ ասում, որ այս հարցի լուծումը կարող է լինել հենված ՀՀ հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը, ջուր, հողը կեղտոտվելու է. եթե պարզվի, որ այսպես է, ապա հանքը չի կարող շահագործվել, բայց, եթե պարզվի, որ այդպես չէ, ապա՝ այլ իրավիճակ է»,- ասաց նա:
«Այս պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք X պահից էլ իրար չենք լսում։ Անձամբ եմ կարդացել 100-ավոր նամակները, չեմ ասել՝ կարդացեք ու ինձ զեկուցեք, իսկ հարուցված քրեական գործն էլ իմ նախաձեռնությամբ է»,- ընդգծեց Փաշինյանը։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Jermuk/3077430]կայքում[/url]։