Բրիտանիայում ուսուցչին դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ ԻՊ-ին միանալու համար
                        Բրիտանական դատարանը Մանչեստերից մի ուսուցչի դատապարտել է 6 տարվա ազատազրկման, ով նպատակ է ունեցել մեկնել Սիրիա և անցնել «Իսլամական պետության» զինյալների շարքերը: 
30-ամյա Ջամշեդ Ջավիդն ընդունել է իր մեղքը ահաբեկչության հետ կապված երկու մեղադրանքներում: Մասնավորապես, նա օգնել է Սիրիա հասնել իր կրտսեր եղբորը: Իսկ նրա հարազատները թաքցրել են նրա անձնագիրը, որպեսզի նա նույնպես  եղբոր նման չմեկնի Սրիրիա: Այնուամենայնիվ, նա հաստատուն է եղել իր որոշման մեջ, և ձերբակալվել է 2013թ-ին՝ մեկնելուց մի քանի ժամ առաջ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

