211652_close_icon

Մեծ Բրիտանիայում դպրոցականները փորձել են թունավորել ուսուցչին

views-count2069 դիտում article-date 11:44 05-05-2014
Մեծ Բրիտանիայում 2 10֊ամյա դպրոցականներ փորձել են թունավորել իրենց ուսուցիչ Էմմա Պլեյսին, գրում է The Sun֊ը։ Միջադեպը տեղի է ունեցել Լեմինքթոն Սպա ուսումնական հաստատությունում։ Ըստ առկա տվյալների՝ դպրոցականները սուրճի մեջ թունավոր հեղուկ են ավելացրել, երբ 39֊ամյա Պլեյը մեջքով շրջված է եղել։ Երբ ուսուցիչը պատրաստվել է խմել այն, աշակերտներից մեկը պատմել է, թե ինչ է տեղի ունեցել, մանրամասնում է The Daily Mail֊ը։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Լիդսե քաղաքի Corpus Christi քոլեջի 15֊ամյա ուսանողը սպանել է ուսուցչին հենց դասասենյակում։

Նմանատիպ նյութեր