211652_close_icon
views-count1007 դիտում article-date 21:32 05-03-2015

Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են նաև ՏԿԱԻՆ-ի շրջանակներում

Մարտի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպեց Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսիի և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավունքի վարչության պետ Դարիուս Ժիլիսկի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սա հյուրերի առաջին այցն էր ՀՀ ՏԿԱԻՆ և կրում էր ճանաչողական բնույթ: Հյուրերն այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան Կառավարության սերվերային կենտրոնին: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախարարության ընդհանուր կառուցվածքն ու գործունեությունը ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ՝ տարածքային կառավարման ոլորտում: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնավորապես պատմեց «911» ծառայության մասին՝ նշելով, որ ներկայումս անգամ ամենահասարակ առօրեական արտակարգ իրավիճակներում՝ ինչպիսին են դռան փակվելը կամ մեքենաների արգելափակումը, քաղաքացիները դիմում են «911» ծառայությանը, քանի որ փրկարարների հանդեպ վստահության մակարդակը բավականին բարձր է: Վ. Տերտերյանը նշեց նաև մարզերում «911» ծառայության ներդրման ծրագրի մասին, ինչի շնորհիվ մարզերի բնակիչների զանգերն այլևս չեն հասնի մայրաքաղաք և այնտեղից նորից վերահասցեավորվեն մարզեր: Անդրադառնալով տարածքային կառավարման ոլորտին՝ Վ. Տերտերյանը նշեց, որ Հայաստանն ու Լիտվան բավականին երկար ժամանակ համագործակցում են այս ոլորտում, և համայնքների խոշորացման ծրագրի հարցում Լիտվայի փորձը Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել:

Նմանատիպ նյութեր