slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան
211652_close_icon

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

views-count1735 դիտում article-date 13:55 06-04-2022
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած  հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունը։

Միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ մեր երկրները, պահպանելով դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգացնում են կապերը ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական  հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ եւ կարեւոր դրական փոփոխություններ կան:

Միջոցառմանը հնչել են հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ եւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային, հայկական «Արմենպրես» եւ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից:

Նմանատիպ նյութեր