3948 դիտում
15:36 15-06-2018
Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն ասել է. «Գիշերը մենք վերադարձանք Մոսկվայից, որտեղ գտնվում էի աշխատանքային այցով: Ուզում եմ ասել, որ արդյունավետ այց ունեցանք և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում:
Կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում խնդիրներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական ներուժը, որ ունենք, լիարժեք իրացվի: Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք և կլինեն կոնկրետ հանձնարարականներ: Այս պահին ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտենցիալը լիարժեք օգտագործել, որովհետև Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի:
Նաև Ռուսաստանում հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումները կկարողանանք իրականացնել: Ակնկալում եմ, որ որոշ կառուցվածքային փոփոխությունները, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
883 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
763 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
664 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին