Բաժանվել են Բրիթնի Սփիրսը և Դևիդ Լուկադոն
Արդեն մի քանի ամիս է, ինչ մամուլն ու երկրպագուներն անհամբերությամբ սպասում են այն օրվան, թե երբ տեղի կունենա Բրիթնի Սփիրսի և Դևիդ Լուկադոյի հարսանեկան արարողությունը: Սակայն, ինչպես հայտնի դարձավ վերջերս, զույգը բաժանվել է: Երեկ երգչուհին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Ախ, միայնակ կյանք»:
Երգչուհու ներկայացուցիչը ևս հաստատել է բաժանման մասին լուրը: