211652_close_icon

Որքան թոշակ են ստանալու Հայաստանի նախկին նախագահները եւ ինչի վրա կծախսեն այն՝ ըստ նախարարի

views-count3502 դիտում article-date 18:12 03-03-2015
Ներկայացնելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծը՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այսօր` մարտի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի նախկին նախագահները գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով թոշակ կստանան: Միաժանակ կարծիք հայտնեց, որ նախկին նախագահները իրենց թոշակը կծախսեն բարեգործական նպատակներով: Նշենք, որ 2014-ի հուլիսի 1-ից ՀՀ նախագահի աշխատավարձը կազմում է 1 մլն 320 հազար դրամ: Ինչը ենթադրում է, որ ՀՀ երկու նախկին նախագահների թոշակը կկազմի 924 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր