211652_close_icon
views-count9892 դիտում article-date 19:14 08-11-2016

Թուրքիայում բավարարվել է 501 մարմնավաճառի՝ թոշակ ստանալու պահանջը

Իզմիրի սոցիալական պաշտպանության կոմիտեն բավարարել է 501 մարմնավաճառի՝ թոշակ ստանալու պահանջը: Բացի այդ, կոմիտեն պարտադրել է գործատուներին ևս 1300 մարմնավաճառի համար վճարումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամում, հաղորդում է [url=https://www.gazeta.ru/business/news/2016/11/08/n_9308537.shtml]gazeta.ru[/url]-ն՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով: Մարմնավաճառները բողոքել են գործատուների դեմ, որոնք 7 տարի շարունակ հրաժարվել են կենսաթոշակային հիմնադրամում վճարումներ անել, ինչի հետևանքով մարմնավաճառ կանայք զրկվել են թոշակներից: Թուրքիայում մարմնավաճառությունը թույլատրված է օրենքով. Մարմնավաճառությամբ զվաղվել ցանկացողը պետք է գրանցվի և ձեռք բերի առողջության մասին տեղեկանք պարունակող քարտ: Մինչդեռ բազմաթիվ մարմնավաճառներ Թուրքիայում աշխատում են առանց գրանցման, քանի որ քաղաքային իշխանությունները հաճախ նրանց դեմ արհեստական խոչընդոտներ են ստեղծում:

Նմանատիպ նյութեր