Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաքում պայթյուն է որոտացել «Մուսուլման եղբայրներ» խմբավորման կողմնակիցների և տեղի բնակիչներ միջև բախումների հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անվտանգության ծառայությունը ստիպված է եղել միջամտել օգտագործելով արցունքաբեր գազ: Բախումների հետևանքով գրանցվել է 1 զոհ:
Բացի այդ, Իսմաիլիայից դեպի հյուսիս գրանցվել է գազի խողովակի պայթյուն: Իրավապահ մարմիների տվյալների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, այլ ոչ թե ահաբեկչության: Ինժեներներին հաջողվել է վերահսկել իրավիճակը: Տուժածներ չեն գրանցվել: