12 տարվա ընդմիջումից հետո բացվել է Իրաքի Հնությունների թանգարանը
12 տարվա դադարից հետո բացվել է Իրաքի Հնությունների ազգային թանգարանը: 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման ժամանակ այն թալանվել էր եւ փակվել:
Բացման արարողությանը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին նշել է, որ պաշտոնական Բաղդադի քաղաքականությունն է՝ պահպանել ազգային մշակույթը եւ պատժել նրանց, ովքեր նպաստում են դրա ոչնչացմանը:
Հիշեցնենք, որ 2003 թվականին թանգարանից գողացել էին շումերական եւ այլ հնագույն քաղաքակրթությունների ժամանակաշրջանի 15 հազար գտածո:
Օրեր առաջ էլ իսլամիստները Մոսուլի Պատմության թանգարանում ոչնչացրել էին հնագույն քաղաքակրթություններից պահպանված եզակի գտածոները: