Moody’s-ը ռուսական 16 ընկերությունների վարկանիշը «աղբի» մակարդակին է իջեցրել
Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը հայտարարել է ռուսական 16 ոչ ֆինանսական ձեռնարկությունների վարկանիշը իջեցնելու մասին, հաղորդել է Дождь» հեռուստաալիքը:
Հայտարարությունը, որում ասվում է, որ դա պայմանավորված է Ռուսաստանի սուվերեն վարկանիշի անկմամբ, տեղադրվել է կազմակերպությունը կայքում:
Այսպես, ցուցակում ընդգրկվել են «աղբի» մակարդակին են իջեցվել «Գազպրոմ», «Գազպրոմ նեֆտ», «Ռոսնեֆտ», «Նովատեկ, Լուկոյլ», «Նորնիկել», «Ուրալկալի», «ՄՏՍ», «Մեգաֆոն», «Տրանսնեֆտ», «ՌուսՀիդրո», «Ատոմէներգոպրոմ», «Ինտեր», «Ռոսցանցեր» ընկերությունները: Նրանց վարկանիշը բացասական կանխատեսմամբ Baa3-ից իջեցվել է մինչև Ba1 մակարդակ: