Moody’s-ը Ռուսաստանի վարկանիշը «աղբի» մակարդակի է իջեցրել
Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպությունը Ռուսաստանի սուվերեն վարկային պարտատոմսերի վարկանիշն իջեցրել է Baa3-ից մինչև Ba1՝ «աղբային» աստիճանի, հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
Որպես հիմնական պատճառ կազմակերպությունը նշել է ուկրաինական հակամարտության ճգնաժամը, նավթի գնի անկումը, ինչպես նաև ռուբլու փոխարժեքի բացասական տատանումը: