Կիրակի անհայտ անձինք պղծել են Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրատանը տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ինքնաշեն հուշարձանը: Այն տեղադրված է Փարիզի կենտրոնում:
Հատկանշական է, որ վերջին մեկ շաբաթում հուշարձանի վրա չորս անգամ «հարձակվել» են: Ոստիկանությունը զբաղվում է այդ դեպքերի քննությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրատան վրա տեղի ունեցած հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել: