Խզվել են Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև բոլոր տեսակի գործարքները
Հյուսիսային Կորեան հայտարարել է Հարավային Կորեայի հետ բոլոր տեսակի տնտեսական համագործակցության պայմանագրերը խզելու, ինչպես նաև իր տարածքում հարակորեական ակտիվները ոչնչացնելու մասին, հայտնել է BBC-ն:
Այդ ակտիվների հիմնական մասը գտնվում էր Քեսոնի արդյունաբերական գոտում, որի աշխատանքները սառեցվել էին փետրվարին, երբ Հյուսիսային Կորեայի իշխանությունները տեխնոպարկից վռնդեցին Յուհի 280 աշխատակիցների և մի քանի բանակային ստորաբաժանումներ տեղակայեցին նշված վայրում, իսկ Յուհը դադարեց նշված տեխնոպարկին ջուր և էլեկտրէներգիա մատակարարել:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան միջուկային հրթիռային փորձարկումներ իրականացրեց, ինչն արգելվում էր ՄԱԿ ԱԽ-ի բանաձևով: