211652_close_icon
views-count1098 դիտում article-date 15:14 25-02-2015

Ուկրաինան արտաքին ղեկավարության ներքո է. Վ. Յանուկովիչ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ռուսական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինան քաղաքական հեղաշրջումից հետո ղեկավարվում է արտաքին ուժերի կողմից: «Ուկրաինան հայտնվել է արտաքին ղեկավարության ներքո, երբ ներկայիս ղեկավարներին թելադրում են՝ ինչ որոշումներ կայացնել: Արդեն մեկ տարի է, ինչ ներկայիս կառավարությունը եկել է իշխանության, և ես կարծում եմ՝ այդ ստախոսները պետք է դուրս գան մայդան, և մարդկանց հետ հաշվի նստեն իրենց խոստումների համար: Մարդիկ, ում նրանք խաբել են, իրենք կտան գնահատականը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Յանուկովիչը հայտնել էր, որ կատարվածի պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան:

Նմանատիպ նյութեր